Կրթություն - Կրթությանը վիճակված է լինել նոր Հայաստանի տեսլականի առաջատարը. ԿԳ նախարար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը  Գիտելիքի օրվա առթիվ Facebook -ի իր էջում գրել է.

 

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ


«Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ գիտելիքի օրվա կապակցությամբ: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն ու կրթությունը վերստին դառնում են կարեւորագույն արժեք: Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը: Ժամանակակից աշխարհում գիտելիքի եւ կրթության կարեւոր բաղադրիչը ազատ եւ քննադատական մտածողությունն է, վերլուծական միտքը, որի հիմքերը դրվում են դպրոցում եւ շարունակվում հետագայում՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Կրթությունը իրավագիտակից, պահանջատեր ու մրցունակ քացաքացի ձեւավորելու կարեւոր գործընթաց է, որի ապահովման երաշխավորը պետությունն է, ուսուցիչն ու դասախոսը: Կրթությանը վիճակված է լինել նոր Հայաստանի տեսլականի առաջատարը, ներառական զարգացման շարժիչ ուժը:

 

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որոնց առջեւ բացվում է դպրոցի, գիտելիքի հետաքրքիր աշխարհ:

 

Սիրելի՛ մանկավարժներ, Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունները պետք է իրենց արտացոլումը գտնեն նաեւ կրթության համակարգում, որը մեծապես պայմանավորված է ձեր ստեղծագործ եւ նվիրական աշխատանքով: Բոլոր այն մանկավարժները, տնօրենները, ովքեր աջակցում են դպրոցի վերափոխման գործընթացին, իմ գործընկերներն են, ու կանեմ առավելագույնը՝ նրանց աջակցելու համար: Խորապես ծանոթ եմ այն դժվարություններին, որոնց բախվել եք նախկինում, այն խնդիրներին, որոնք առկա են հիմա: Համատեղ աշխատանքով, վստահ եմ, լուծումներ տալու ենք բոլոր առկա հարցերին՝ մեր բոլորի առջեւ դնելով ավելի մեծ նպատակներ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ