Կրթություն - Արարատյան բակալավրիատի համակարգը բոլոր ավագ դպրոցներում ներդնելն օգտակար կլինի. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է վերահսկողություն սահմանել Արարատյան բակալավրիատի նկատմամբ: Facebook-ում հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

 

«ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն է բանակցում «Այբ» հիմնադրամի հետ, որպեսզի մենք Արարատյան բակալավրիատի նկատմամբ վերահսկողություն ունենանք: Պետությունը հսկայական գումարներ է ծախսել՝ ավելի քան 2 մլրդ դրամ, սակայն նույն այդ պետությունը 0 ազդեցություն ուներ դրա վերահսկողության վրա: Այս ծրագիրը նախատեսվում էր, որ պետք է ներդրվեր ընտրված ավագ դպրոցներում: Կարծում եմ, ավելի օգտակար կլինի, որպեսզի այս համակարգը բոլոր ավագ դպրոցներում ներդրվի, եթե դրա հնարավորությունը կա»,- նշեց նախարարը:

 

Նրա խոսքով՝ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ նախարարության խումբը բանակցում է այս պահին ծրագիրն իրականացնողների հետ:

 

«Ապագայում մենք անպայման կօգտվենք ծրագրի շրջանակում վերապատրաստված ուսուցիչների ծառայություններից, որովհետև այդ գիտելիքն ու դրական փորձը կուտակված է և չի կարող կորել»,- ընդգծեց Հարությունյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ