Միջազգային - Իրաքն ու Պաղեստինը կբոյկոտեն «Եվրատեսիլ-2019»-ը

Իրաքն ու Պաղեստինը մտադիր են բոյկոտել «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը, որը պետք է կայանա Երուսաղեմում, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրաքի դեսպան Հայդար Մանսուր Հադին՝ նշելով, որ նման քայլի պատճառը Երուսաղեմի «վիճելի կարգավիճակն» է։

 

Ինչպես փոխանցում է «РИА Новости» գործակալությունը, Հադին հանդիպում է ունեցել Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆըզ Նոֆալի հետ, որի հետ քննարկվել են երկու երկրների երկկողմ հարաբերությունները և «Եվրատեսիլի» հնարավոր բոյկոտը։

 

Ըստ Հադիի՝ Իսրայելը ցանկանում է օգտագործել հանրահայտ երգի մրցույթն իր քաղաքական նպատակներով։ Դեսպանը նաև խորհուրդ է տվել միջազգային հանրությանը դատապարտել «Եվրատեսիլը» քաղաքականացնելու այս փորձը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ