Պաշտոնական - Փաշինյանը Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ:

 

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

 

«Հարգելի պարոն նախագահ,

 

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղրղզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

 

Համոզված եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների միջև արդյունավետ միջպետական փոխգործակցության, փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-ղրղզական բազմաոլորտ փոխգործակցության ներուժի բացահայտմանը՝ ինչպես ինտեգրացիոն, այնպես էլ բազմակողմ ձևաչափով գործող այլ միավորումների շրջանակում:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ