Միջազգային - Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որը Ռուսաստանում կգտնվի պաշտոնական այցով:

 

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է որ, երկու երկրների ղեկավարները «կքննարկեն երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, ներառյալ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»:

 

«Նաև կարծիքներ կփոխանակվեն միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Բանակցությունների արդյունքներով սպասվում Է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում»,- հավելել են մամուլի ծառայությունում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ