Հասարակություն - Քաղաքացին եկել է Հայաստան՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու նպատակով

Քաղաքացին եկել է Հայաստան՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու նպատակով: Այս մասին ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook - ի իր էջում գրել է.

 

«Այսօր ինձ մոտ ընդունելության էր ներկայացել Վահե Փիրումյանը, ով ծնողների հետ բնակվում է արտասահմանում, 20 տարեկան է, ունի այլ պետության քաղաքացիություն։ ՀՀ անձնագիրը ստացել է 12 տարեկան հասակում։

 

Նա եկել էր ստանալու ՀՀ քաղաքացիությունը հավաստող վավեր փաստաթուղթ՝ գիտակցելով, որ պետք է ներկայանա զինվորական հաշվառման, ծառայի ՀՀ զինված ուժերում, դրանից հետո իրեն տրվի ՀՀ անձնագիր։

Նաև մեծ ոգևորությամբ ընդունեց այն իրողությունը, երբ բացատրեցի իրեն, որ մինչ այդ կարող է ստանալ նույնականացման քարտ, որը համարվում է ՀՀ քաղաքացիությունը և ինքնությունը հավաստող ներքին օգտագործման փաստաթուղթ»։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ