Մամուլ - Բժիշկները հայտնել են Իոսիֆ Կոբզոնի մահվան պատճառը

Սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնը մահացել է զարգացող քաղցկեղի հետևանքով:

 

Այս մասին РИА Новости-ին հաղորդել է Ն.Ն. Բլոխինի անվան Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի նախկին տնօրեն Միխաիլ Դավիդովը:

 

Հայտնի է, որ Կոբզոնը բուժվում էր այս հիվանդանոցում:

 

«Նրա մոտ օնկոլոգիական հիվանդություն էր, որը սկսել էր զարգանալ: Չորրորդ փուլն էր: Հսկայական ողբերգություն է բոլորիս համար», - ասել է Դավիդովը:

 

Բժշկի խոսքով՝ Կոբզոնը վիրահատվել է Գերմանիայում, այնուհետև վերադարձել է Ռուսաստան ու շարունակել բուժումը:

 

Օգոստոսի 30-ին ութսուն տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Կոբզոնը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ