«Տեսակետ» մամուլի ակումբ - Օգոստոսի 31-ին

Օգոստոսի 31-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը, բանասիրական գիտ. դոկտոր, գրականագետ Դավիթ Գասպարյանը, երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Թեման՝ «Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունները՝ մտավորականների տեսանկյունից. ակնկալիքներ: Ինչպիսի մայրաքաղաք են նրանք ցանկանում տեսնել. իրականություն և սպասելիքներ: Երևանի խնդիրները»։

 

Ժամը 13.00 հյուրն է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Թեման՝ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը՝ տարածաշրջանային գործընթացների համատեքստում, հարակից հարցեր: Ներքաղաքական իրավիճակ. գնահատականներ և վերլուծություններ»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ