Կրթություն - Ֆինանսավորման նոր բանաձև է մշակել դպրոցների համար

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև է մշակել, ինչի արդյունքում՝ թերբեռնված դպրոցները կունենան ֆինանսական բարելավում։

 

Այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Անդրադառնալով դպրոցների տնօրենների կողմից բյուջետային միջոցների խնայողությունների տնօրինման հարցին՝ նախարարը նշել է, որ իրենք ինքնուրույն կարող են տնօրինել դրանք՝ եղած կարգավորումների սահմաններում:

 

«Դպրոցի տնօրենները կարող են ինքնուրույն որոշել իրենց հաստիքացուցակները, սակայն, դրանք պետք է այնպես կազմեն, որպեսզի տարվա վերջում խնդիրներ չլինեն»,- նկատել է Արայիկ Հարությունյանը։

 

Նա նշել է, որ 2017 թվականին, երբ ընտրվել է Երևանի ավագանու անդամ՝ մշտապես բախվել է մի խնդրի. դպրոցների տնօրեններն ասել են, որ գումար ունեն, սակայն քաղաքապետարանը չի թողնում դրանք ծախսել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ