Սպորտ - Ավարտվել է արցախյան հերոսի հիշատակին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշարը

Օգոստոսի 16-ից 19 Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցավ բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Աշոտ Ղուլյանի(Բեկոր) հիշատակին:

 

Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում էին Հայաստանի և Արցախի 180 բռնցքամարտիկներ։ Մրցաշարը կազմակերպել էր Արցախի բռնցքամարտի ֆեդերացիան։

 

Մրցաշարին ներկա են գտնվել նաև Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը և Գոռ Երիցյանը, ովքեր իրենց ներկայությամբ ոգևորել են մասնակիցներին։

 

 

Մրցաշարին մասնակցում էին Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի 13 բռնցքամարտիկ՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ, նրանք կարողացել են նվաճել 7 մեդալ։

 

Tesaket.info-ն զրուցել է մարզադպրոցի մարզիչ Հարություն Նազարյանի հետ․

 

«Շատ պարտավորեցնող էր, մասնակցել մի մրցաշարի, որը նվիրված է հերոս՝ Աշոտ Ղուլյանի(Բեկոր) հիշատակին։ Ամենինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպած, թե ես,թե իմ երեխաները հիացած ենք այդպիսի ընդունելությունից և կազմակերպչական պրոֆեսիոնալիզմից։ Շնորհակալություն եմ հայտնում Արցախի բռնցքամարտի ֆեդերացիային և բռնցքամարտի գլխավոր մարզիչ Գևորգ Թորոսյանին»,- նշեց Հարություն նազարյանը։

 

 

 

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ