Միջազգային - Թրամփը Google-ին մեղադրել Է, որ թաքցնում Է իր վարչակազմի հաջողությունների մասին նորությունները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 28-ին հանդես Է եկել Google-ի հասցեին քննադատությամբ՝ հայտարարելով, որ որոնիչում ինքն իր մասին տեսել Է սոսկ «ստահոդ զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ)» նորությունները:

 

"Trump News" («Թրամպ նորություններ») հարցումով Google-ի որոնման արդյունքներն արտացոլում են սոսկ ստահոդ զանգվածային լրատվամիջոցների տեսակետն ու իրադարձությունների լուսաբանումը:

 

Այլ խոսքով՝ նրանք դրանք այնպես են կեղծում, որ գրեթե բոլոր պատմություններն ու նորությունները վատը լինեն ինձ եւ մյուսների համար»,- գրել Է Թրամփը թվիթերում: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ "Trump News"-ով արդյունքների 96 տոկոսը ելնում Է ձախ ուղղության ազգային ԶԼՄ-ներից, ինչը շատ վտանգավոր Է:

 

«Google-ը և մյուսները ճնշում են պահպանողականների ձայները եւ թաքցնում լավ տեղեկատվությունն ու նորությունները: Նրանք վերահսկում են այն, թե ինչը մենք կարող ենք եւ չենք կարող տեսնել»,- գրել Է Թրամփը: Նա հայտարարել Է, որ դա «շատ լուրջ» իրավիճակ Է, և ինքը մտադիր Է զբաղվել դրանով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ