Միջազգային - Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Թավրիզում

Սեպտեմբերի 7-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կկազմակերպի Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը այսպես կոչված «աստանյան գործընթացի» երրորդ գագաթաժողովի շրջանակներում, հայտնում է MEHR News Agency–ը։

 

Հանդիպումը կանցկացվի Իրանի Արեւելյան նահանգի Թավրիզ քաղաքում։ Գործակալությունը հիշեցրել է, որ նախորդ երկու եռակողմ հանդիպումները անցկացվել են Սոչիում և Անկարայում՝ հավելելով, որ Թուրքիան, ՌԴ-ն ու Իրանը Սիրիայում խաղաղ գործընթացի երաշխավոր երկրներն են։

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ