Միջազգային - Ֆրանսիայի նախագահի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել

Ֆրանսիայի հասարակական կարծիքի ուսումնասիրման Ifop ինստիտուտի տվյալներով՝ ընտրողների շրջանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը հուլիսի 39 տոկոսից օգոստոսին նվազել է մինչև 34 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է նրա հնգամյա մանդատի սկսվելուց ի վեր։

 

Տվյալների համաձայն՝ որոնք օգոստոսի 26-ին հրապարակել են ազգային ԶԼՄ-ները, իրենց նախագահից դժգոհ ֆրանսիացիների բաժինն ավելացել է 5 տոկոսային կետով՝ հուլիսի 61 տոկոսից օգոստոսին բարձրանալով մինչև 66 տոկոս:

 

Մակրոնը ժողովրդականության առավել բարձր գնահատականներ է ունեցել իր «հնգամյակի» ամենասկզբում՝ 2017 թվականի մայիսին և հունիսին, երբ նրա քաղաքականությունից գոհ ընտրողները կազմում էին համապատասխանաբար 62 տոկոս և 64 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ