Միջազգային - Հռոմի Պապը հրաժարվել է մեկնաբանել եկեղեցում մանկապղծության դեպքերը թաքցնելու վերաբերյալ մեղադրանքը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ում Վատիկանի նախկին դեսպան Կառլո Մարիա Վիգանոյի հայտարարությունները: Վիգանոն պապին մեղադրել է եկեղեցում մանկապղծության դեպքերը թաքցնելու համար և կոչ է արել հրաժարվել գահից, հաղորդում է BBC-ն:

 

Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին մեղադրել է նրանում, որ նա երկար ժամանակ ոչ մի միջոց չի ձեռնարկել կարդինալ Թեոդոր Մակարիկի հանդեպ, որը մեղադրվում է մանկապղծության մեջ: Մասնավորապես Վիգանոն պնդում է, որ դեռ 2013-ին նա Հռոմի պապին ասել է Մակարիկի վերաբերյալ կասկածների մասին:

 

 

Իռնադիայից Հռոմ վերադառնալու ժամանակ լրագրողները խնդրել են Հռոմի պապին մեկնաբանել մեղադրանքները: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է, որ ոչ մի բառ չի ասի արքեպիսկոպոսի 11 էջանոց նամակին ի պատասխան:

 

«Ես անկեղծ ձեզ կասեմ այն ինչ այս հարցով հետաքրքրում է ձեզ և բոլորին: Կարդացեք նամակն ուշադիր և դատեք ինքներդ: Ես մի բառ անգամ չեմ ասի դրան ի պատասխան: Ես կարծում եմ, արքեպիսկոպոսի հայտարությունն ինքն իր փոխարեն ամեն ինչ ասում է», - ասել է պապը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ