Հասարակություն - Վարչապետը ներկա է եղել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությանը

Ծաղկաձորում մեկնարկել էր «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ոչ միայն Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա է եղել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ներակա են գտնվել նաև մասնակիցներին հյուրընկալած ընտանիքները:

 

Պաշտոնական բացումը սկսվել է թավշյա հեղափոխության խորհրդանիշը դարձած ծափերով:

 

Նշենք, որ օգոստոսի 10-24-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների և երիտասարդների համար իրականացրել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվել են հայոց լեզվի զարգացված ուսուցման դասընթացներ և կազմակերպվել ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ