Տնտեսություն - Բանկային համակարգը շատ լրջորեն պետք է աջակցի տնտեսությանը. Նիկոլ Փաշինյան

Բանկային համակարգը շատ լրջորեն պետք է աջակցի տնտեսությանը, որի զարգացման հիմքում պետք է լինի ոչ թե բնության շահագործումը, այլ դրա պահպանությունը: Facebook   սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ նշեց, որ Կենտրոնական բանկի հետ անընդհատ քննարկվում են տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունները:

 

 

«Վերջին երեք ամսվա ընթացքում 1-1.5 տոկոսով նվազեցին հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, ինչը փոքր, բայց կարևոր քայլ է, և մենք հույս ունենք, որ, անշարժ գույքի գների և անշարժ գույքի շուկայի ակտիվացման հետ, նաև այս միտումը կշարունակվի»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ պետության ամենակարևոր դերակատարումներից է աջակցել այս գործընթացին:

 

Վարչապետը Հայաստանը պատկերացնում է էկոհամակարգի հայեցակարգի շրջանակներում:

 

«Բնության շահագործման վրա հենված տնտեսության փոխարեն պետք է ուղղություն վերցնենք դեպի բնության պահպանության վրա հենված տնտեսություն»,- շեշտեց Փաշինյանը:

 

Ըստ վարչապետի` դա չի նշանակում , որ երկրում այլ ոլորտներ չպետք է լինեն, բայց տնտեսական այն աճի մոդելը, որ նախկինում եղել է Հայաստանում, ընդունելի չէ, որովհետև տնտեսական այդ մոդելի առանցքը հանքաարդյունաբերությունն էր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ