Միջազգային - Շվեյցարական բանկը ՌԴ-ի հետ առնչություն ունեցող 5 մլրդ դոլարի ակտիվներ է սառեցրել

Շվեյցարական Credit Suisse բանկը ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներով պայմանավորված ՌԴ-ի հետ առնչություն ունեցող շուրջ 5 մլրդ դոլարի գումար է սառեցրել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ մեջբերելով բանկի ներկայացուցչին:

 

«Credit Suisse բանկն ամենուր համագործակցում է միջազգային կարգավորող մարմինների հետ, որպեսզի ապահովի պատժամիջոցների պահպանումը, այդ թվում՝ նաև Ռուսաստանին առնչվողների»,- ասվում է բանկի ներկայացուցչի հաղորդագրության մեջ:

 

Գործակալության տվյալներով՝ բանկն ակտիվները սառեցրել է ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում: Աղբյուրը նշում է, որ Շվեյցարիայի չեզոք կարգավիճակից ելնելով՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն այնտեղ չեն գործում, սակայն այն պատճառով, որ այդ երկրի բանկերը կախում ունեն ամերիկյան դոլարից, նրանք պետք է հետևեն Միացյալ Նահանգների քաղաքականությանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ