Կրթություն - «Ինձ համար տարօրինակ է աժիոտաժը, որ կա հայ-չինական դպրոցի շուրջ». ԿԳ նախարար

Հայ-չինական դպրոցի խորհուրդն այսօր նիստ կգումարի և դրա արդյունքներով էլ պարզ կլինի՝ ինչ սկզբունքներով է ընդոււնելությունը լինում և շատ կարճ ժամանակահատվածում դա կկազմակերպվի: Այս մասին օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Նախարարը հայտնել է, որ բացի չինարենի խորացված ուսուցումից, ըստ էության, հայ-չինական դպրոցը սովորական դպրոցներից չի տարբերվի:

 

«Ինձ համար տարօրինակ է աժիոտաժը, որ կա դպրոցի շուրջ, որովհետև մենք ունենք այլ դպրոցներ, որտեղ չինարենի ուսուցում կա: Եվ ես ծնողներին կոչ եմ անում՝ եթե իրենց երեխաներն այստեղ չընդունվեն, թող դիմեն այլ դպրոցներ, եթե չեմ սխալվում այս պահին 6 դպրոցում չինարենի խորացված ուսուցում կա, իսկ ծրագիրը մեր հանրակրթական դպրոցի ծրագիրն է լինելու»,- ասել է նախարարը:

 

Նշենք, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում այսօր բացվել է «Հայ-չինական բարեկամության դպրոցը», բացման արարողությանը ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ