Միջազգային - Լուկաշենկոն կհանդիպի Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Այս մասին հայտնում է «БелТА»-ն՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը:

 

Նշվում է, որ նախագահների բանակցությունները կկայանան Սոչիում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն ռուս-բելառուսական համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումներում և միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

 

Սոչիում Լուկաշենկոյի և Պուտինի հանդիպումը նախատեսվում է հուլիսի 23-ին՝ նախագահների հեռախոսազանգի ժամանակ: Զրույցի ընթացքում ղեկավարները պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ