Տնտեսություն - Ոստիկանության ԿՀՊԳՎ-ն պետությանը հասցված 4.4 մլն-ի չափով վնաս է բացահայտել. շտաբի պետ

Վերջին 100 օրվա նթացքում կոռուպցիայի 746 դեպք է բացահայտվել: Այս մասին օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամնակ հայտարարեց Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

 

Նրա խոսքով՝ դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է երկու անգամ: Միեւնույն ժամանակ, բացահայտվել են նաեւ կաշառք ստանալու եւ կաշառելու նույնքան դեպքեր, որքան՝ ամբողջ նախորդ տարվա ընթացքում կամ 2015 եւ 2016 թվականների ընթացքում միասին վերցված:

 

Ոստիկանության շտաբի պետի խոսքով՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շնորհիվ, պետությանը հասցված 4.4 մլրդ դրամի վնաս է բացահատվել, 147 մլն-ն արդեն վերականգնվել է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ