Կրթություն - Լիսաբոնի համալսարանում հայերեն կդասավանդվի

Լիսաբոնի համալսարանում այս տարվա սեպտեմբերից կսկսեն դասավանդել նաև հայերեն, այս մասին տեղեկացնում է РУСАРМИНФО-ն։

 

Ծրագիրն իրականացվում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հայերենի դասավանդման կուրսը համալսարանում կտևի երկու կիսամյակ։

 

«Մենք ոչ միայն հնարավորություն ենք ստեղծում` սովորելու ևս մեկ լեզու, այլ նաև մոտիկից սկսում ենք առնչվել հնագույն ու շատ կարևոր մի մշակույթի հետ»,- ասել է համալսարանի լեզվաբանական ֆակուլտետի դեկան Միգել Թեմենը։

 

 

Համալսարանում հայերեն կդասավանդի «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» անդամ, 2014-ին Հայաստանից Պորտուգալիա տեղափոխված Լիա Խաչիկյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ