Միջազգային - Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 506-ի

Ինդոնեզիայի Լոմբոկ զբոսաշրջային կղզում տեղի ունեցած վերջին երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 506-ի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

 

Աղբյուրի տվյալների համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով ավերվել է ավելի քան 74 հազար տուն և ենթակառուցվածքների օբյեկտներ, և ավելի քան 431 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը:

 

Հիշեցնենք, որ երեկ Լոմբոկ կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7.9 կմ խորության վրա՝ մոտ կես միլիոն բնակչություն ունեցող Մատարա քաղաքացից 64 կմ հեռավորության վրա:

 

Օգոստոսի սկզբին Լոմբոկում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրան հաջորդել էր ևս մի քանի ուժեղ ցնցում՝ դառնալով 436 մարդու մահվան պատճառ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ