Միջազգային - Գանայում Քոֆի Անանի մահվան կապակցությամբ մեկշաբաթյա սուգ է հայտարարվել

Գանայի նախագահ Նանա Ակուֆու-Ադդոն օգոստոսի 20-ից սկսած մեկշաբաթյա սուգ է հայտարարել երկրում՝ կապված ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան հետ: Այս մասին ասվում է երկրի ղեկավարի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

 

«Գանայի ողջ ժողովրդի անունից մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա սիրելի այրուն՝ Նանե Մարիային և նրա երեխաներին՝ Ամային, Կոխոյին և Նինային՝ մեծ կորստի կապակցությամբ: Ինձ, սակայն, մխիթարում է Նեյնայի հաղորդած տեղեկությունը, որը նա մահացել է քնած ժամանակ», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Օգոստոսի 20-ից սկսած՝ մեկ շաբաթվա ընթացքում բոլոր դրոշները երկրում և դիվանագիտական ներկայացուցչություններում կիջեցվեն:

 

Քոֆի Անանն Աֆրիկայի սևամորթ բնակչության առաջին ներկայացուցիչն էր, որը զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ