Մամուլ - Ուրուգվայի նախկին նախագահը հրաժարվել է կենսաթոշակից

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որին համեստ կենսակերպի պատճառով անվանում էին «աշխարհի ամենաաղքատ նախագահ», հրաժարվել է սենատորի կենսաթոշակից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

 

Մուխիկան Ուրուգվայի Սենատում աշխատել է 2015 թվականից՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Օգոստոսի սկզբին նա հեռացել է սենատորի պաշտոնից:

 

Նշվում է, որ նա կարող էր սենատորի պաշտոնն զբաղեցնել մինչև 2020 թվականը, սակայն չի ցանկացել և դիմում է գրել թոշակի անցնելու խանդրանքով:

 

Նշվում է, որ նա կարող էր սենատորի պաշտոնն զբաղեցնել մինչև 2020 թվականը, սակայն չի ցանկացել և դիմում է գրել թոշակի անցնելու խանդրանքով:

 

Մուխիկան 83 տարեկան է: Վերջինս 14 տարի անցկացրել է ռազմական բանտերում: Նա հայտնի է դարձել իր համեստ ապրելակերպի շնորհիվ: Նախագահության ողջ ընթացքում և դրանից հետո նա տիկնոջ հետ բնակվել է իր ագարակում՝ մայրաքաղաք Մոնտեվիդեոյից ոչ հեռու: Իր աշխատավարձի 90 տոկոսը Մուխիկան տրամադրում էր բարեգործության:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ