Մամուլ - Հնդկաստանում հին հայկական եկեղեցին գործում է որպես ակումբ

Արևելյան Հնդկաստանի Դխուբրի քաղաքում գտնվում է հին հայկական եկեղեցի, որն այսօր գործում է որպես ակումբ, գրում է «The Telegraph India»-ն:

 

Հոդվածում նշվում է, որ հայկական եկեղեցին իր խորհրդավոր անցյալով և յուհատուկ ճարտարապետությամբ սրբազան մի բան էր դարձել Դխուբրի քաղաքի բնիկների համար:

 

«Դխուբրին որպես նավահանգիստային քաղաք երկրի ամենահեռավոր շրջաններից գրավում էր տարբեր ազգության մարդկանց այդ թվում հայերի»,- նշում է հեղինակը:

 

Հայերը Հնդկաստան են ժամանել բրիտանացիներից առաջ: Նրանք հաստատվել են Քերալա և Բենգալիա նահանգներում, որտեղ առևտրային ավանդ են թողել Կալկաթա քաղաքի գործունեության մեջ: Նրանք օգնել են կառուցել ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը:

 

Ասամի ժառանգության պահպանման հասարակությունը, որը զբաղվում է նահանգի նախագաղութային կառույցների փրկությամբ և պահպանությամբ, վերջերս կիսվել է հայկական եկեղեցու լուսանկարով, որը հետաքրքրություն է առաջացնում արվեստի սիրահարների մոտ:

 

«Ասամի պատմության մեջ ինտրիգային գլուխ է բացահայտվում: Մինչ այսօր հայտնի էր միայն, որ նախագաղութային շրջանում հայերը Բենգալիայում մեծ համայնք ունեին: Հարկավոր է իմանալ, թե հայերն ինչ ազդեցություն են ունեցել Դխուբրի շրջանի վրա», - ասում է համայնքի քարտուղար Ջայանթա Շարման:

 

Հեղինակի խոսքով եկեղեցու գաղտնիքի բանալին տարեց մարդիկ են, որոնցից շատերը ականատես են եղել, թե ինչպես է առաջացել հայկական ժառանգությունը:

 

Նշվում է, որ բրիտանացիները հայկական հին եկեղեցին ակումբի են վերածել, որը անկախությունից հետո հայտնի է դարձել որպես «Կանանց ակումբ» (Ladies' Club):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ