Հասարակություն - Հանցագործության 68 դեպք՝ 1 օրում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, հարկերից խուսափելու և թմրամիջոցի իրացման 2-ական, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու և փաստաթղթի կեղծելու 1-ական դեպք


Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

 

Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերելու և կամավոր հանձնելու 1-ական դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ