Մամուլ - Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից ոչ մեկը մինչև հիմա բացահայտ չի հայտարարել Քոչարյանի հետ համագործակցության մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը երեկվա հարցազրույցում հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: «Համարեք, որ վերադարձել եմ»,- հայտարարեց նա: Սակայն երեկ նա անպատասխան թողեց ամենակարևոր հարցը՝ ո՞ր կուսակցության միջոցով է պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: «Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Ես կարող եմ խոսել պատճառների մասին, թե ինչու եմ մտածում, որ պարտավոր եմ վերադառնալ քաղաքականություն», - ասել է Նա: Այնինչ ամենակարևորը հենց այս հարցի պատասխանն էր:


Ու հիմա հայաստանյան որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական ուժերի դաշինք դեռ պետք է համաձայնի նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրացուցակի առաջին համարում ընղգրկել ու այդքանից հետո դեռ պետք է կարողանա ձայներ ստանալ: Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից ոչ մեկը մինչև հիմա բացահայտ չի հայտարարել Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին: Միայն օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չէր բացառել նման հավանականությունը:

 

Սակայն չբացառելը դեռ չի նշանակում, որ ՀՅԴ-ն համաձայնելու է (թեկուզ և ձախողման հեռանկարից վախեցած): Այնպես որ, Քոչարյանին մնում է սեփական կուսակցությունը բացել: Միայն թե այստեղ էլ նա, կարծես թե, ռեսուրսի խնդիր ունի: Համենայն դեպս, որքան էլ երեկ նա պնդում էր՝ կալանավայրից դուրս գալուց հետո շատերն իրենց աջակցությունն են հայտնել՝ տեսակետ հնչեցնելով, որ չեն ընդունում նրա հանդեպ կատարվողը, միևնույն է, այս օրերի ընթացքում ի պաշտպանություն նրա ընդամենը մեկ բողոքի ցույց է անցկացվել, այն էլ՝ սակավամարդ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ