Պաշտոնական - ԱԱԾ պատվիրակության աշխատանքային այցը Արցախ

Օգոստոսի 10-11-ը ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր:

 

Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

 

Այցի շրջանակում ղեկավար կազմը պաշտոնական հանդիպում ունեցավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԱԾ և Պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ:

 

Առաջնային նպատակ դիտարկելով գործունեության բացառապես հիմնավոր ծավալումը՝ կողմերը համաձայնության եկան առավել սերտացնել անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությունը և նոր մեկնարկ տալ հնարավոր բոլոր ուղղություններով համատեղ ծրագրերին:

 

ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց եղբայրական գերեզմանատանը, որտեղ ամփոփված են Ղարաբաղյան պատերազմի զոհերի աճյունները:

 

Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ԱԱԾ տնօրենը եղավ նաև հարավարևմտյան ուղղությամբ գործող զորամասերից մեկում, ծանոթացավ հայրենիքի սահմանները պահող զինվորների առօրյային, ծառայության կազմակերպման ընթացքին:

 

Այնուհետև տնօրեն Ա. Վանեցյանը այցելեց նաև առաջնագիծ, տեղում հետևեց օպերատիվ-մարտավարական իրադրությանը, անմիջական շփում ունեցավ զինծառայողների հետ՝ ծանոթանալով նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության ընթացքին:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ