Միջազգային - Ամստերդամի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել Է աշխատանքը

Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել Է ավիահաղորդակցությունը:

 

Այդ մասին օգոստոսի 15-ին Twitter-ում հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները:

 


«Ինքնաթիռներ չեն մեկնում ու չեն ժամանում,-ասված Է հաղորդագրության մեջ:-Դիսպետչերական ծառայությունը պարզում Է, թե ինչն Է խնդիրը: Մենք կշարունակենք իրազեկել իրադրության մասին»:

 

Ուղևորներին հանձնարարվում Է չվերթերի կարգավիճակին հետևել կայքում, շարժական հավելվածի միջոցով կամ կապվել իրենց ավիաընկերությունների հետ:

 

Իր հերթին Նիդեռլանդիայի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան հայտնել Է, որ խնդիրներն սկսվել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:15-ին (Երևանի ժամանակով ժամը 15:15-ին):

 

Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում Է տեխնիկական անսարքություններին: Հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ