«Տեսակետ» մամուլի ակումբ - Օգոստոսի 14-ին

Օգոստոսի 14-ին, Ժամը 13․00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է՝ նորընտիր Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։  Թեման՝ «1․Մայրենի լեզվի հետ կապված խնդիրները հեռուստատեսությունում և այլ ոլորտներում։ 2․Ինչ քայլեր են արվելու կոմիտեի կողմից հայոց լեզվի պահպանման համար։ 3․Ծրագրեր»։

 

ժամը 14.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է՝ Գառնիկ Իսագուլյանը։ Թեման՝ «1․Արցախյան հիմնախնդիր 2․ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց կալանքից․ վերլուծություն։ 3․ Արտաքին և ներքին քաղաքականության վերջին զարգացումները»։



Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ