Միջազգային - Լիբանանի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունն այցելել է Լիբանանում ԵՄ դեսպանատուն

Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական Թու Քրիսթոֆեր Ուեսթհոֆի հետ:

 

Այս մասին տեղեկացնում են Լիբանանի Հայ դատի հանձնախմբից: Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում են եղել Վահրամ Էմմիյանը, Սերուժ Աբիկյանը և Գրիգոր Հաշեոլյանը:


Նրանք ԵՄ դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականին ներկայացրել են արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակը՝ մտահոգություն հայտնելով ադրբեջանական ուժերի կուտակումների մասին:

 

Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ուժերի կուտակումներն ու Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումները ստեղծել են մտահոգիչ մթնոլորտ, որտեղ լրջորեն վտանգված է Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի՝ ուժ չկիրառելու մասին սկզբունքը:

 

Նրանք նաև շեշտել են հակամարտության խաղաղ կարգավորման և ուժի կիրառման բացառման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կայացած համաձայնությունների հիման վրա, որոնք ադրբեջանական կողմը մինչև հիմա մերժում է:

Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականը նշել է, որ բարձրացրված հարցերի վերաբերյալ զեկույց կպատրաստի և կփոխանցի Բրյուսել, ինչպես նաև Լիբանանում ԵՄ դեսպան Քրիսթինա Լասընին կներկայացնի հանդիպման մանրամասները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ