Միջազգային - Սիրիայում ռուսական ավիաբազայի վրա հարձակում է կատարվել

Սիրիական անօրինական զինված կազմավորումները փորձել են անօդաչուի օգնությամբ հարձակվել ռուսական «Խմեյմին» ավիաբազայի վրա։ Այս մասին հատարարել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ցիգանկովը։

 

«Օգոստոսի 11-ին՝ օրվա մութ ժամերին, ավիատարածքի վերահսկման միջոցներով հայտնաբերվել է հարվածային հանդերձավորմամբ անօդաչու թռչող սարք, որն արձակվել էր Իդլիբի դեէսկալացիոն գոտու տարածքից»,-ասել է նա։

 

Օդային թիրախը ոչնչացվել է զենիթային կրակային միջոցներով, հայտնել է ռուսական կողմը։ Տուժածներ և նյութական կորուստ չկան։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ