Սպորտ - «Արսենալի» նոր ավագը

Այս մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալի» ավագը կլինի ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնին, այդ մասին հայտնել է անգլիական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին։ Հիշեցնենք, որ մինչ այս լոնդոնյան ակումբի ավագը գերմանացի Պեր Մերտեսակերն էր, որն ավարտել է կարիերան։

 

«Լորանից հետո մեր ավագներն են Պետեր Չեխը, Աարոն Ռեմսին, Մեսութ Օզիլը և Գրանիտ Ջական։ Ցանկանում եմ, որ թիմում լինեն առաջատարներ, որոնք կցուցադրեն իրենք որակները»,- Էմերիի խոսքն է փոխանցում «Արսենալի» մամուլի ծառայությունը։

 

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ