Միջազգային - Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ գործողությունները

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ Համապատասխան հաղորդագրությունը Զարիֆը արել է թվիթերյան իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

 

«ՆԱՏՕ–ի գծով իր դաշնակից Թուրքիային տնտեսական վնաս պատճառելու ցնծությունը ամոթալի է։ ԱՄՆ–ն պետք է հրաժարվի պատժամիջոցների ու հալածման նկատմամբ հակվածությունից, հակառակ դեպքում ամբողջ աշխարհը կհամախմբվի, որ ստիպի նրան դա անել, եւ խոսքը միայն բանավոր հանդիմանության մասին չէ։ Մենք մեր հարեւանների կողքին ենք կանգնել անցյալում, կանենք նաեւ հիմա»,–գրել է Զարիֆը։

Reuters–ը հայտնել է, որ Իրանի պաշտոնյաները ամերիկացի գործընկերների հետ հանդիպում չեն նախատեսում ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 2 անգամ բարձրացնել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ