Տնտեսություն - Արարատ Միրզոյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

 

Այս մասին առաջին փոխվարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան իր էջում։


«Թե՛ ես, թե՛ պրն դեսպանը համոզմունք ենք հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել հայ-ճապոնական փոխգործակցությունը՝ շեշտակիորեն ավելացնելով համագործակցության ծրագրերը։ Մասնավորապես, խոսել ենք արևային էներգետիկայի, նորարական գյուղատնտեսության, սեյսմակայուն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման մասին։

 

Քննարկվել ենք նաև Ճապոնիայի հնարավոր մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության կողմից ցուցաբերվող աջակցությանը»,–գրել է Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ