Տնտեսություն - Ներդրումային փաթեթը եղել է 668 միլիոն դոլարի չափով. Արծվիկ Մինասյան

Օգոստոսի 9-ին, կառավարության նիստի ժամանակ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «2015թ.-ի սեպտեմբերից առ այսօր մաքսային ազատումների գործիքով հավանության է արժանացել շուրջ 68 ծրագիր։

 

Ընդհանուր ներդրումային փաթեթը եղել է 668 միլիոն դոլարի չափով, ներկրվող սարքավորումները, որոնք որ պետք է համապատասխանեն այն պահանջներին, որ սրանք չեն կարող Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրվեն կամ առնվազն այն ծավալով արտադրվեն, որ բավարարում է ներդրողների պահանջներին, 84 միլիարդ դրամ է:

 

Ծրագրով նախատեսված աշխատատեղերի թիվը 6 հազար 214 է եղել, մոնիտորինգը ցույց է տվել, որ այս պահի դրությամբ ստեղծվածները 4 հազար 45-ն են»,- ասաց նախարարը:

 

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ նոր Կառավարության օրոք ընդունվել է 6 այդպիսի ծրագիր.

 

«Ընդհանուր ներդումները կազմել են 42 միլիոն դոլար, ներկրվող սարքավորումների ընդհանուր արժեքը՝ 12 միլիարդ դրամ և ծրագրով նախատեսված աշխատատեղերի թիվը՝ 609»:

 

Նախարարի խոսքով, ԱԱՀ գործիքով նույն ժամանակահատվածում հավանության է արժանացել 4 ծրագիր՝ 5,26 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումային ծավալով:

 

«Սարքավորումները 1,87 միլիարդ դրամի չափով են, նախատեսվող աշխատատեղերը՝ ավելի քան 200»,-ասաց Մինասյանը։

 
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ