Սպորտ - ԵԱՏՄ դատարանը նշանակել է լեգիոներ մարզիկների հարցի քննության օրը

Եվրասիական տնտեսական միության դատարանը նոյեմբերի 12-ին կքննի ազգային սպորտային իրադարձություններին լեգիոներ մարզիկների մասնակցության քանակական սահմանափակումների հարցը:

 

Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Համապատասխան հայտը ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որն այս հարցով խորհրդատվական եզրակացություն տալու հարցով դիմել է դատարան:

 
Նշվում է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ամրագրված է միության շրջանակներում աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքը, հետևաբար միության անդամ երկրները չպետք է սահմանափակումներ կիրառեն: Բացառություն են կազմում այն սահմանափակումները, որոնք առնչվում են ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման հարցերին:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ երկրների կողմից միության ներքին շուկաների ձևավորման շրջանակներում պարտականությունների կատարման մոնիթորինգ է իրականացրել, որը վերաբերվել է անդամ երկրների քաղաքացի պրոֆեսիոնալ մարզիկներին աշխատանքային գործունեության մեջ ներգրավելուն:

 

Մոնիթորինգի արդյունքներով պարզվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում այդ ուղղությամբ կան որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, սահմանված է, թե քանի լեգիոներ մարզիկ կարող է մասնակցել կոնկրետ սպորտային միջոցառումներին: Նշվում է, որ լեգիոներ են համարվում նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները, ինչը վերջնական արդյունքում խոչընդոտում է նրանց աշխատանքը:


Հանձնաժողովն այն կարծիքին է, որ ազգային մարզական միջոցառումներին այլազգիների մասնակցության սահմանափակումները չպետք է տարածվեն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ այդ դիրքորոշումը կիսում են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները՝ բացառությամբ Ռուսաստանի:

Ռուսաստանը պնդում է, որ սպորտի ոլորտում քվոտաների առկայությունը չի խախտում ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները, այլ համարվում է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտում քաղաքականության իրականացում:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ