Տնտեսություն - ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նախագահը հանդիպել է Արցախի պետնախարարին

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 3-ին ընդունել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական համակարգում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ կառավարության ձևավորած սերտ համագործակցությունը: Պետնախարարն ընդգծել է տնտեսության զարգացման գործում բանկերի ունեցած մեծ դերը՝ նշելով, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են այդ համագործակցության զարգացմամբ:

Արսեն Միքայելյանը պետնախարարին ներկայացրել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից վերջերս սկսված մի գործընթացի մասին, որի արդյունքում Բանկի կողմից սահմանված պայմանների կատարման դեպքում կզրոյացվեն ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները, ինչպես նաև կվերականգնվեն վարկային պատմությունները: Արսեն Միքայելյանի խոսքով՝ Արցախի պարագայում, ընդառաջելով պետնախարար Մարտիրոսյանի առաջարկին, բացի ֆիզիկական անձ հաճախորդներից, կընդգրկվեն նաև իրավաբանական անձինք:  

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ