Միջազգային - Կոլումբիայի նախագահը հրաժեշտ է տվել երկրին և հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը երեքշաբթի օրը հանդես է եկել ազգին ուղղված հրաժեշտի ուղերձով և հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Երեքշաբթի նախագի պաշտոնը կզբաղեցնի ընտրություններում հաղթած Իվան Դուկեն: Սանտոսը Կոլումբիան ղեկավարում էր ընդհանուր առմամբ 8 տարի:

«Ես հեռանում եմ քաղաքականությունից, սակայն կշարունակեմ աշխատել այլ ոլորտներում՝ զոհերի և խաղաղության համար: Ես հեռանում եմ առանց թշնամանքի... Փառք Աստծո, իմ սրտում չկա ո՛չ ատելություն, ո՛չ թշնամանք»,- հայտարարեց Սանտոսը:

 

Նա նաև հաջողություն մաղթեց իր իրավահաջորդ Դուկեին և խոստացավ կատարել իր խոստումը՝ «չխանգարել» պետության նոր ղեկավարին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ