Միջազգային - Սաուդյան Արաբիան հայտարարել է Կանադայի հետ առևտրային գործարքները սառեցնելու մասին

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է Կանադայի հետ բոլոր նոր առևտրային ու ներդրումային գործարքները սառեցնելու մասին և իրեն իրավունք է վերապահել հետագա գործողություններ ձեռնարկելու, հայտնում է Սաուդյան Արաբիայի Մամուլի գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ինչպես գործակալությունն ավելի վաղ էր հայտնել, երկրի ԱԳՆ-ն հետ է կանչում Օտավայում դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու համար և 24 ժամ է տալիս Էր Ռիադում Կանադայի դեսպանին երկրից հեռանալու համար՝ նրան դիտարկելով որպես անցանկալի անձ: 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ