Պաշտոնական - Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղեւորների և անձնակազմի մահվան պատճառ է դարձել:

 

Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ