Միջազգային - Իրանում ցույցերը շարունակվում են արդեն 5-րդ օրը

Իրանի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են հակակառավարական ցույցերը-, գրում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ հարյուրավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել Թեհրանում, Քարաջում, Շիրազում, Ղոմում և այլ խոշոր քաղաքներում:

 

Ցուցարարները բողոքում են երկրի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման դեմ: Նրանք լուրջ մտավախություններ ունեն առ այն, որ ԱՄՆ-ի կողմից վերականգնվելիք պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան տնտեսության վրա:

 

Աղբյուրը մանրամասում է, որ որոշ վայրերում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ: Ավելի վաղ հաղորդվում էր նաև ձերբակալվածների մասին:

 

Ցույցերը հիմնականում սկսվել են բարձր գների և կոռուպցիայի դեմ կարգախոսներով, սակայն արագորեն հակակառավարական բնույթ են ստացել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ