Միջազգային - ՆԱՏՕ-ն մտադիր է Ալբանիայում ավիացիոն բազա կառուցել

ՆԱՏՕ-ն մտադիր է Ալբանիայում ավիացիոն բազա կառուցել: Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, հաղորդում է AP-ն:

 

ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան Խորհուրդը որոշել է 50 միլիոն եվրո ներդնել Տիրանայից քիչ հեռու՝ «Կուչևում օդանավակայանի արդիականացման համար»,  որտեղ մի քանի տասնամյակ ավիաբազա կա:

 

Այն կծառայի Ալբանիային և կապահովի ՆԱՏՕ-ի օդային տրանսպորտի մատակարարման գործողությունները,  նյութատեխնիկական աջակցությունը, վերապատրաստումը և զորավարժությունները:

 

Վարչապետը նաև ասել է, որ պաշտոնյաները քննարկում են Միացյալ Նահանգների հետ «Ալբանիայի ավիաբազաների հետագա արդիականացման» հարցը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ