Միջազգային - Կարակասում Մադուրոյի դեմ մահափորձ է կատարվել

Շաբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ է կատարվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

 

Միջադեպը տեղի է ունեցել շքերթի ժամանակ, որ նվիրված էր Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման հերթական տարեդարձին: Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսի խոսքով՝ պայթյունի պատճառն են եղել պայթուցիկով մի քանի թռչող սարքերը: Նախարարը հստակեցրել է, որ վիրավորվել են 7 զինծառայողներ: Երկրի նախագահը չի տուժել:

 

Ոստիկանությունում աղբյուրը հայտնել է, որ հաջողվել է անօդաչուն խփել:

 

Ավելի վաղ Վենեսուելայի հեռուստատեսությունը ընդհատել էր հանրային միջոցառման հեռարձակումը, որին մասնակցում էր Մադուրոն: Երկրի նախագահի ելույթի ժամանակ նա և նրան շրջապատողները կտրուկ վերև են նայել, այնուհետև կադրերում երևում է, թե շքերթի մասնակիցներն ինչպես են վազում դեպի տրիբունան:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ