Միջազգային - Թրամփը ԱՀԿ-ն կրկին «համընդհանուր աղետ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը հերթական անգամ «համընդհանուր աղետ» է անվանել և քննադատել իր նախորդներին: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել Օհայո նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Այն պահից ի վեր, երբ Չինաստանը միացավ ԱՀԿ-ին, միայն Օհայոն արդյունաբեական հատվածում կորցրել է ավելի քան 200 հազար աշխատատեղ: ԱՀԿ-ն «համընդհանուր աղետ» է»,- նշել է ԱՄՆ առաջնորդը:

 

Թրամփը դարձյալ քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին տնտեսական ոլորտում իրենց գործողությունների համար: «Տասնամյաներ շարունակ մեր քաղաքական գործիչները մյուս երկրներին թույլ են տվել գողանալ մեր աշխատատեղերը, կողոպտել մեր ամբողջ հարստությունն ու տնտեսությունը,- նշել է պետության ղեկավարը: - Ես չեմ կարծում, որ նրանք մեծ մասամբ դա գիտակցված են արել: Նրանք պարզապես չեն իմացել և չեն հասկացել ինչով են զբաղվում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ