Միջազգային - Եգիպտոսի Ղպտիական եկեղեցու ղեկավարը փակել է Facebook-ի իր էջը. Դա «ժամանակի անիմաստ վատնում էր»

Եգիպտոսի Ղպտիական եկեղեցու ղեկավար, պատրիարք Ֆեոդոր II-ը փակել է իր ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ դա «ժամանակի անիմաստ վատնում էր», այն բանից հետո, երբ եկեղեցին վանականներին հրահանգել էր հեռանալ սոցիալական ցանցերից:

 

AFP-ն, վակայակոչելով «Ալ-Ախրամ» թերթին, գրում է, որ պատրիարքի որոշումը համաձայնեցվել է եկեղեցու կողմից հայտարարված վանականների գործունեությանը վերաբերող տասնյակ միջոցառումներով:

 

Մասնավորապես, վանականները պետք է «մեկ ամսվա ընթացքում սոցիալական ցանցերում փակեն և ապաակտիվացնեն ցանկացած էջ կամ հաշիվ»: Եկեղեցին նաև ասել է, որ Կահիրեի հյուսիսարեւմտյան տարածքի վանքում եպիսկոպոսի խորհրդավոր մահվանից հետո մեկ տարի կդադարեցնի նոր վանականների ընդունումը:

 

Ֆեոդոր II- ը Facebook-ի իր վերջին հրապարակման մեջ նշել էր,  որ սոցիալական ցանցերի օգտագործումը «ժամանակի, տարիքի եւ կյանքի կորուստ» է: «Ահա թե ինչու եմ ես Facebook-ում փակում իմ անձնական էջը եւ ողջունում եմ իմ բոլոր եղբայրներին ու որդիներին, ովքեր հետեւում էին իմ սրբազան եկեղեցու ցուցումներին»:

 

Ալ-Ախրամի համաձայն, Ղպտիական եկեղեցու մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հետեւել են Ֆեոդոր II-ի օրինակին եւ փակել են Facebook-ի իրենց էջերը:

 

Մինչդեռ Եգիպտոսի ոստիկանությունը շարունակում է ուսումնասիրել Վադի ալ-Նատրունում գտնվող Սբ. Մակարիա վանքի 68-ամյա Եպիֆանիա եպիսկոպոսի մահվան հետաքննությունը: Անցյալ շաբաթվա վերջում նա գտնվել էր գլխի վնասվածքներով:

 

Անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ մահը հետաքննվում է որպես հնարավոր սպանություն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ