Միջազգային - Սաուդյան Արաբիան վերականգնել է նավթի տեղափոխումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով

Սաուդյան Արաբիան վերականգնել է նավթի տեղափոխումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով: Այդ մասին հաղորդել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի և արդյունաբերության նախարար Խալեդ ալ-Ֆալեհը, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին:

 

Նրա խոսքով, նման որոշումը կայացվել է այն բանից հետո արաբական կոալիցիայի ուժերը հաստատել են Կարմիր ծովի այս հատվածում նավերի անվտանգությունը: «Կոալիցիայի ղեկավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ կոալիցիոն երկրների նավերի պաշտպանության համար», - ասել է նախարարը:

 

Ալ-Ֆալեհը շեշտել է, որ նեղուցի անվտանգությունը ազդում է միջազգային շահերի վրա և միջազգային հանրությունը պետք է օգնի այնտեղ նորմալ նավագնացություն ապահովել:

 

Հեռուստաալիքի տվյալներով, Ռիադը հուլիսի 25-ին որոշել էր դադարեցնել նավթի մատակարարումը նեղուցի միջոցով, երբ Եմենի հուսիթ զինյալները հարձակման մի քանի փորձեր էին կատարել սաուդյան նավթային տանկերի վրա: Հուլիսին արաբական կոալիցիան հաղորդել էր, որ ապստամբները հարձակվել էին Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի տանկերի վրա: Ըստ զինվորականների, նավը մի փոքր վնասվել էր:

 

Բաբ էլ-Մանդեբի նեղուցը գտնվում է Արաբական թերակղզու և Աֆրիկայի միջև: Այն կապում է Կարմիր ծովը Ադեն ծոցի հետ: Հուլիսի կեսին Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ արաբական կոալիցիան սկսել է հարձակվել Խոդեյդ նավահանգստի վրա, որը Եմենում ամենամեծն է և գտնվում է հուսիթների հսկողության ներքո:

 

Այս նավահանգիստը ապահովում է նաև ելքը դեպի Կարմիր ծով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ