Սպորտ - ԵԱ. Վազգեն Թևանյանը և Հովհաննես Մաղաքյանը դուրս եկան եզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչներ Վազգեն Թեւանյանը  (61 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) նվաճեցին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչի ուղեգիր:

 

61 կգ քաշային Վազգեն Թևանյանը մեկնարկել էր 2 հաղթանակով (7:1 12:0) և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ 8:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանի նկատմամբ: Եզրափակիչում Թեւանյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադան: 

 

Գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը վրացի (7:3) ու ադրբեջանցի (5:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո կիսաեզրափակիչում 8:2 հաշվով ուժեղ գտնվեց լեհ Յակուբ Բրիլեւսկուց: Եզրափակիչում Հովհաննես Բաղաքյանը կմրցի ուկրաինացի Յուրի Իդզինսկու հետ:

 

Օգոստոսի 4-ին պայքարի մեջ էին մտել նաեւ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք վաղը կպայքարեն բրոնզե մեդալի համար՝ սկսելով սփոփիչ գոտեմարտերից: Ալիխանյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում, իսկ Մարկոսյանը մեկնարկել էր պարտությամբ: Քանի որ Ալիխանյանին ու Մարկոսյանին հաղթած ըմբիշները նվաճել են եզրափակիչի ուղեգիր, նրանք հնարավորություն ստացան օգոստոսի 5-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

 

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր՝ 8 ըմբիշները կանցկացնեն մեդալի համար գոտեմարտ:

 

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում նախօրեին մեկնարկել էին նաև Արսեն Հարությունյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Արսեն Հարությունյանը օգոստոսի 4-ին եզրափակիչում կհանդիպի ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ, իսկ Հայաստանի թիմի մյուս 3 ըմբիշները կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե և 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով տեղը:Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ