Սպորտ - ԵԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճեց եւս 2 մեդալ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը ոսկե մեդալին գումարեց եւս 2 բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտերում հաղթանակներ տարան Գեղամ Գալստյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ), իսկ Արման Ավագյանը (79 կգ) պարտություն կրեց:

 

Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ վրացի Գեորգի Էլբակիձեի նկատմամբ, Արման Անդրեասյանը 3:0 հաշվով ուժեղ գտնվեց բուլղարացի Վեսելին Պետրովից, իսկ Արման Ավագյանը ժամանակից շուտ 2:14 հաշվով պարտության կրեց ուկրաինացի Ալդլան Բատաիեւից:

 

Օգոստոսի 4-ին Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը եզրափակիչում 11:6 հաշվով հաղթել էր ուկրաինացի Անդրեյ Ջելեպին:

 

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել էին Հայաստանի թիմի եւս 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճեցին եզրափակիչի ուղեգիր: Վազգեն Թևանյանը  (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) օգոստոսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար, իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Նրանք պայքարը կսկսեն սփոփիչ գոտեմարտերից:

 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե և 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը:Հունահռոմեական ըմբշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ