Միջազգային - Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է Սաուդյան Արաբիայում Թեհրանի շահերի ներկայացուցչություն բացելու ծրագրերի մասին

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասսեմին հայտնել է, որ Թեհրանը մտադիր է շահերի ներկայացուցչություն բացել Սաուդյան Արաբիայում, որի հետ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2016-ին, փոխանցում է Tasnim-ը։ 

 

PANA  տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում Քասսեմին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է Էր Ռիադի  հետ բանակցություններին՝ նշելով, որ Իրանը չի մերժել երրորդ երկրների կողմից միջնորդության մասին առաջարկությունը։ 
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան, ըստ ամենայնի, չի ուզում հարաբերություններ հարթել Իրանի հետ։ «Մենք համարում ենք, որ խնդիրները կապակցված են թե ներքին, թե արտաքին հարցերի հետ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը, նրա հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ ու Իրանի վերաբերյալ նրա տեսակետները ․․․ Սաուդցիները պատրանքներ են տածում, որ կարող են զիջումների հասնել Իրանի կողմից»,- նշել է նա։ 

 

Խոսելով Թեհրանի ու Էր Ռիադի միջև ապագա դիվանագիտական հարաբերությունների մասին՝ Քասսեմին հիշեցրել է, որ Իրանի շահերը  Շվեյցարիան է ներկայացնում։ «Վերջին երկու շաբաթվա ընթացքում հաջողություններ են ձեռք բերվել ու ես համարում եմ, որ կան նշաններ, որ Սաուդյան Արաբիայում կբացվի Իրանի շահերի ներկայացուցչությունը»։ 

 

«Պարսից ծոցի երկրներում կան մտավախություններ Թրամփի քաղաքականության հետ կապված, դրա համար էլ նա զգում է, որ այն ամենն, ինչ ուզում է Թրամփը, նրանց գրպանները դատարկելն է»,- նշել է Քասսեմին։ 

 

Թեհրանի ու Էր Ռիադի միջև լարվածությունը աճել էր այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել շիա հոգևորական շեյխ Նիմր Բաքիր Ամին ան- Նիմրին 2016-ի հունվարին, ինչը սադրել էր վրդովված իրանցիների հարձակումը Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա Թեհրանում, ինչի հետևանքով Էր Ռիադը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ